Ինչպես հայտնի է դառնում Daily Mail պարբերականից, Ջոն Օբի Միկելի տրանսֆերի համար «Վալենսիան» հարցում է արել «Չելսիին»:
Չնայած, որ նախորդ մրցաշրջանում Միկելը մասնակցեց «կապույտների» 36 խաղի, սակայն կարևոր խաղերում Մոուրինյոն չէր վստահում նիգերիացի կիսապաշտպանին: Ինչպես երևում է, «Չելսին» լուրջ հույսեր չի կապում 27-ամյա Միկելի հետ և պատրաստ է ամռանը բաց թողնել նրան: Չի բացառվում, որ Ջոն Օբին կհայտնվի «Վալենսիայում», որն արդեն իր հետաքրքրության մասին հայտնել է լոնդոնյան ակումբին:
Ավելացնենք, որ նախորդ ամառ Միկելը շատ մոտ էր «Գալափասարայ» տեղափոխվելուն, իսկ հունվարին նրա անունը կապվում էր «Ինտերի» հետ: