«Մանչեսթեր Յունայթեդի» աջ պաշտպան Աարոն Վան-Բիսական վերադարձել է լիարժեք մարզումներին՝ ազդրի վնասվածքից ապաքինվելուց հետո։
25 ամյա Վան-Բիսական, ով անցած մրցաշրջանի երկրորդ կեսում հաստատվեց «Յունայթեդի» մեկնարկային կազմում, ֆուտբոլ չի խաղացել սեպտեմբերի 16-ին «Բրայթոնից» կրած 3:1 հաշվով պարտությունից հետո:
Նախկինում սպասվում էր, որ Վան-Բիսական կվերադառնա միայն նոյեմբերին կայանալիք միջազգային ընդմիջումից հետո, սակայն Աարոնի ապաքինումը բավականին արագ է ընթացել:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Վան-Բիսական արդեն լիարժեք մարզումներ է անցկացնում և առաջիկա 10 օրվա ընթացքում կլինի «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի տրամադրության տակ:
Միևնույն ժամանակ, Վան-Բիսական, հավանաբար, բաց կթողնի հաջորդ կիրակի «Մանչեսթեր Սիթիի» դեմ դերբին և հաջորդ չորեքշաբթի «Նյուքասլի» հետ Լիգայի գավաթի խաղը: