«Վեստ Հեմը» բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պաշտպան Հարի Մագուայրի և կիսապաշտպան Սկոտ Մակտոմինեյի համար:
Ավելի վաղ Մագուայրը հայտարարել էր, որ «Յունայթեդի» ավագի թևկապը այլևս իրեն չի պատկանում, և «Վեստ Հեմը» կարճ ժամանակ անց կատարեց իր առաջարկը Հարիին վարձակալելու ուղղությամբ:
Չնայած «Յունայթեդի» մերժմանը, «Վեստ Հեմը» շարունակեց բանակցությունները այն պայմանների շուրջ, որոնց համաձայն «կարմիր սատանաները» պատրաստ կլինեն բաց թողնել 30 ամյա անգլիացուն:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Վեստ Հեմը» դիտարկում է Մագուայրի և՛ վարձակալության պայմանագիրը, և՛ մշտական տրանսֆերը, սակայն Հարիի բարձր աշխատավարձը մեծ խոչընդոտ է հանդիսանում:
Երկու ակումբները բանակցություններ են վարում նաև Մակտոմինեյի համար: «Վեստ Հեմը» 26 ամյա շոտլանդացուն դիտարկում է որպես Դեքլան Ռայսի փոխարինող:
«Յունայթեդը» գնահատում է Մագուայերին և Մակտոմինեյին որպես բարձրակարգ խաղացողներ և թիմի շատ կարևոր անդամներ, նույնիսկ եթե ոչ մեկնարկային կազմի, և միայն մեծ առաջարկները կստիպեն ակումբին բաց թողնել երկուսն էլ: