«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը կարծում է, որ իր թիմը վերջնականապես դուրս է եկել ծանր իրավիճակից, որի պատճառը «Սիթիից» կրած ջախջախիչ պարտությունն էր:
«Մանչեսթեր Սիթիին» 6:0 հաշվով պարտվելուց հետո «Տոտտենհեմը» 9 հնարավորից հավաքել է 7 միավոր: «Սանդերլենդի» նկատմամբ տարած երեկվա հաղթանակից հետո Վիլաշ-Բոաշը չի թաքցրել իր ուրախությունը:
-Սա շատ կարևոր հաղթանակ էր «Տոտտենհեմի» համար: Մենք այս ամիս 7 միավոր ենք վաստակել՝ երկու արտագնա խաղերից և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից:
«Սիթիից» կրած պարտությունից հետո մենք դուրս եկանք ծանր իրավիճակից,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: