«Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շեսնին հայտնել է, որ իրեն երջանիկ է զգում ակումբում և չի պատրաստվում հեռանալ:
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա լեհը իր խաղով չի զարմացնում: Արդեն մի քանի ամիս է, ինչ խոսվում է Շեսնիի հեռանալու մասին: Ըստ թերթերում տեղ գտած լուրերի, «Արսենալը» այժմ նոր դարպասապահ է փնտրում:
Այս լուրերից բացի, «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վերջին խաղերում չի վստահում Շեսնիին: «Բավարիայի» և «Սուոնսիի» հետ խաղերում լոնդոնցիները դարպասը պաշտպանեց Լուկաշ Ֆաբիանսկին, ով ոչ մի գնդակ բաց չթողեց:
Չնայած այս ոչ պարզ իրավիճակին, Վոյցեխը չի պատրաստվում հեռանալ ակումբից:
-Ես շատ երջանիկ եմ «Արսենալում»: Հավատում եմ ակումբի փիլիսոփայությանը և վստահ եմ, որ մենք նորից կսկսենք հաղթանակներ տոնել:
Ես չեմ ցանկանում հեռանալ ակումբից: Առայժմ ես ինձ պահանջված խաղացող եմ զգում: Ես մինչև 2015թ-ը պայմանագիր ունեմ,- ասել է Շեսնին: Sky Sports