Կիրակի օրը կայացել է Անգլիայի գավաթի 5-րդ տուրի (1/8 եզրափակիչ) վիճակահանությունը։ Մրցաշարի ֆավորիտներն առայժմ չեն հանդիպի միմյանց։
Անգլիայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» «Տոտենհեմին» հաղթելուց հետո որպես մրցակից ընդունեց Պրեմիեր լիգան ներկայացնող մեկ այլ ակումբի՝ «Լյուտոնին»։
«Չելսի»-«Աստոն Վիլլա» զույգի հաղթողը կհանդիպի Չեմպիոնշիպը ներկայացնող «Լիդս» – «Պլիմուտ» զույգի հաղթողին:
Բայց «Լիվերպուլը» կմրցի «Ուոթֆորդի» կամ «Սաութհեմպտոնի» հետ, որոնք նույնպես ներկայացնում են Անգլիայի երկրորդ դիվիզիոնը։
«Մանչեսթեր Յունայթեդը» կայցելի «Բրիստոլ Սիթի» կամ «Նոթինգհեմ Ֆորեստ»:
Հավելենք, որ Անգլիայի գավաթի խաղարկության 5-րդ տուրի հանդիպումները կկայանան փետրվարի 26-ին մեկնարկող շաբաթվա ընթացքում։ Այս տուրից ոչ-ոքիի դեպքում վերախաղարկումներ այլևս նախատեսված չեն։
Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչ վիճակահանություն՝
«Բլեքբերն» / «Ռեքսեմ» – «Նյուքասլ»
«Չելսի» / «Աստոն Վիլլա» – «Լիդս» / «Պլիմուտ»
«Բորնմուտ» – «Լեսթեր»
«Լիվերպուլ» – «Ուոթֆորդ» / «Սաութհեմպտոն»
«Բրիստոլ Սիթի» / «Նոթինգհեմ Ֆորեստ» – «Մանչեսթեր Յունայթեդ»
«Վուլվերհեմպտոն» – «Բրայթոն»
«Շեֆիլդ Ուենսդեյ» / «Քովենտրի» – «Մեյդսթաուն»
«Լյուտոն» – «Մանչեսթեր Սիթի»