«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը որոշել է, որ իր ակումբը շքերթ չի անցկացնի, եթե հաղթի Լիգայի գավաթը:
«Յունայթեդը» առաջիկա կիրակի Ուեմբլիում կհանդիպի «Նյուքասլի» հետ, և դա «կարմիր սատանաների» համար կլինի 2017 թվականից ի վեր իրենց առաջին գավաթը բարձրացնելու հնարավորությունը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, հաջորդ երեքշաբթի «Նյուքասլը» բաց ավտոբուսով շքերթ կանցկացնի իր քաղաքի փողոցներով, եթե կարողանա հաղթել Լիգայի գավաթը, իսկ «Յունայթեդը»՝ ոչ:
Տեն Հագը որոշեց, որ «սատանաները» միայն մրցաշրջանի վերջում կկատարեն շքերթ՝ պայմանով, որ բացի Լիգայի գավաթից, նրանք նվաճեն ևս մեկ գավաթ:
Բացի այդ, «Յունայթեդը» մնում է միակ թիմը եվրոպական թոփ 5 լիգաներում, որը շարունակում է հավակնել այս մրցաշրջանում հասանելի բոլոր չորս գավաթներին: