Ինչպես և ակնկալվում էր, «Արսենալի» կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին երկուշաբթի սկսել է ամբողջական մարզումները:
Ռոսիցկին վնասվածք էր ստացել 2014թ-ի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Իտալիա – Չեխիա խաղի ժամանակ: Սակայն այժմ նա շարք է վերադարձել և անգամ հնարավորություն ունի «Նապոլիի» դեմ այսօր կայանալիք Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի խաղում խաղադաշտ դուրս գալ:
-Տոմաշը թիմ է վերադարձել, նա արդեն ամբողջությամբ վերականգնվել է իր վնասվածքից և կարող է խաղադաշտ դուրս գալ: Նա ընդունակ է հարձակման ցանկացած դիրքում խաղալ: Ես շատ ուրախ եմ նրա վերադարձի համար:
Մենք շատ բարդ խմբում ենք հայտնվել` «Մարսելի», «Նապոլիի» և «Բորուսիայի» հետ միասին: Մենք գիտենք, որ սեփական հարկի տակ անցկացվող խաղի կարևորությունը կարող է որոշիչ լինել,- «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: