«Արսենալի» պաշտպան Տակեհիրո Տոմիյասուն կարող է շարք վերադառնալ միայն փետրվարին:
15-րդ տուրում «Լյուտոնի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հաստատեց, որ Տոմիյասուն որոշ ժամանակ չի կարողանա օգնել իր թիմին սրունքի վնասվածքի պատճառով:
Տոմիյասուն այս վնասվածքը ստացել է անցյալ շաբաթ օրը «Վուլվերհեմպտոնի» դեմ կայացած հանդիպման վերջում (2:1):
Ինչպես հայտնում է talkSPORT-ը, Տոմիյասուի վերականգնումը կտևի չորս շաբաթ, սակայն դրանից անմիջապես հետո Տակեհիրոն կմիանա Ճապոնիայի հավաքականին Ասիայի գավաթում խաղալու համար:
Ասիայի գավաթի խաղարկությունը կտևի 2024 թվականի հունվարի 12-ից մինչև փետրվարի 10-ը, և ճապոնացիները համարվում են մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը, ուստի Տոմիյասուն, հավանաբար, կրկին կխաղա «Արսենալում» առնվազն մի քանի ամիս հետո։