Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական խաղերից մյուսը տեղի կունենա «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում: Վիլաշ-Բոաշի թիմը կնդունի «Մանչեսթեր Յունայթեդին»:
Սէր Ալեքսի սաները ընթացիկ մրցաշրջանում տնային 11 խաղից 10-ում հաղթանակ են տարել: Մեկ անգամ են պարտվել և հենց «Տոտտենհեմին»: Այդ խաղում «Տոտտենհեմը» 2:3 հաշվով առավելության հասավ «կարմիր սատանաների» նկատմամբ:
Ակումբներին այժմ մրցաշարային աղյուսակում բաժանում է 15 միավոր: Չնայած դրան խաղը խոստանում է լինել անզիջում և դիտարժան:
Թիմերը ընդհանուր առմամբ հանդիպել են 177 անգամ: 84 անգամ հաջողության են հասել «մանկունյանցիները», 46 անգամ գրանցվել է ոչ-ոքի, իսկ 47 խաղում ուժեղ են գտնվել լոնդոնցիները:
«Կարմիր սատանաների» ամենախոշոր հաշվով հաղթանակը եղել 1910թ-ին՝ 5:0: Իսկ «Տոտտենհեմինը»՝ 1932թ-ին՝ 1:6:
Խաղը տեղի կունենա վաղը, Երևանի ժամանակով 20:00-ին:
Մեր կանխատեսումը 2:2