Ինչպես հայտնում է Goal-ը, «Տոտտենհեմը» մտադիր է արդեն հաջորդ ամառ սկսել իր նոր մարզադաշտի շինարարական աշխատանքները:
Հիշեցնենք, որ երկար ժամանակ «Տոտտենհեմը» պայքարում էր Լոնդոնի Օլիմպիկան մարզադաշտի համար, որի վարձակալության իրավունքներն անցան «Վեստ Հեմ Յունայթեդ» ակումբին:
Հատկանշական է, որ լոնդոնյան ակումբի սեփականատեր Դանիել Լևին փոխեց նախագծողների խումբը՝ նրանց փոխարինելով մի ընկերությամբ, որը կատարել է «Էմիրեյթսի» («Արսենալի» մարզադաշտ) և «Ուեմբլիի» շինարարական աշխատանքները:
Ավելացնենք, որ նոր մարզադաշտը, որը նախատեսվածով պետք է ընդունի մինչև 56 հզր երկրպագու, պատրաստ կլինի 2016/2017 մրցաշրջանի համար: Մարզադաշտի կառուցման համար կպահանջվի մոտ 400 մլն ֆունտ: