Իտալական մամուլի տեղեկությունների համաձայն, «Տոտտենհեմը» սկսել է հետաքրքրվել «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:
Լուրերի համաձայն, «Շախտյորի» 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան կապ է հաստատել «Տոտտենհեմի» նոր սպորտային տնօրեն Ֆրանկո Բալդինիի հետ՝ ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության հետ կապված:
Չի բացառվում, որ Պաուլինյոյին ձեռք բերելուց հետո լոնդոնցիներն իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն Հենրիխ Մխիթարյանի կողմը, ում համար պատրաստ կլինեն վճարել 22 մլն եվրո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը հաստատել է Դորտմունդի «Բորուսիայի» կողմից հետաքրքրությունը հայ կիսապաշտպանի նկատմամբ: Իսկ երեկ հայտնի դարձավ, որ Մախաչկալայի «Անժին» լի է հաստատակամությամբ և պատրաստ է ֆուտբոլիստին ձեռք բերել 35 մլն եվրոյով: