Գլխավոր մարզչի հարցը լուծելուց հետո «Տոտտենհեմը» մտադիր է «Լիվերպուլի» քթի տակից տանել «Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Ադամ Լալանային:
Մայիսի սկզբին «Լիվերպուլը» Լալանային համար 20 մլն ֆունտ առաջարկեց: Սակայն «Սեյնտ Մերիի» ակումբն իր ֆուտբոլիստին գնահատում է 10 մլն ֆունտ ավել:
«Սաութհեմպտոնը» երեքշաբթի օրը բաժանվեց Մաուրիսիո Պոչետինոյից, ով աշխատանքը շարունակելու է «Տոտտենհոմում»: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Պոչետինոն արդեն իր հետ «Ուայթ Հարթ Լեյն» է տարել իր մարզչական շտաբը:
Արժե նշել, որ լոնդոնցիները Լալանայով հետաքրքրվում էին մինչ Պոչետինոյի նշանակելը: Սակայն հենց 42-ամյա արգենտինացու տեղափոխությունը կարող է որոշիչ գործոն լինել, որ Ադամը «Տոտտենհեմը» նախընտրի «Լիվերպուլից»: