«Տոտտենհեմը» հաստատել է «Ջուրգորդենի» կիսապաշտպան Լուկաս Բերգվալի տրանսֆերը 8,5 միլիոն ֆունտով։
Ուրբաթ օրը՝ իր ծննդյան 18-րդ տարեդարձին, Բերգվալը պայմանագիր է ստորագրել «Տոտտենհեմի» հետ, որը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը։
Այս մրցաշրջանի մնացած մասը Բերգվալը վարձավճարով կանցկացնի «Ջուրգորդենում», իսկ Անգե Պոստեկոգլուի թիմին կմիանա առաջիկա ամռանը:
Բերգվալի համար պայքարում «Տոտտենհեմը» կարողացավ առաջ անցնել եվրոպական մի շարք խոշոր ակումբներից, այդ թվում՝ «Բարսելոնայից»։
Բերգվալն իր նորամուտը պրոֆեսիոնալ մակարդակում նշել է 16 տարեկան հասակում և արդեն մեկ խաղ է անցկացրել Շվեդիայի ազգային հավաքականում: