Երկրորդ խաղակեսում խփած երկու գոլերի շնորհիվ «Տոտտենհեմը» 2:0 հաշվով հաղթանակ տոնեց «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ:
«Բրենտֆորդի» հետ խաղից հետո «խթանների» մեկնարկային կազմում իրենց տեղը զիջեցին Էմերսոն Ռոյալն ու Օլիվեր Սկիպը։ Նրանց փոխարեն հանդիպման առաջին րոպեներից խաղադաշտում հայտնվեցին Պեդրո Պորրոն և Պապ Մատար Սառը։
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագն շարունակեց վստահել նույն 11 խաղացողներին, ովքեր սկսեցին «Վուլվերհեմպտոնի» դեմ հաղթական խաղը։
«Տոտտենհեմ» 2 – 0 «Մանչեսթեր Յունայթեդ»
Գոլերը՝ Մատար Սառ ֊ Մարտինես (ինքնագոլ)
Դեղին՝ Ուդոջի ֊ Անտոնի, Վան֊Բիսակա, Ֆերնանդես, Տեն Հագ