«Տոտտենհեմի» աջ պաշտպան Քայլ Ուոլկերը հայտնել է, որ գիտի, թե ինչպես կարելի է կանգնեցնել իր թիմակից Գարեթ Բեյլին, սկայն չի ցանկանում բացահայտել այդ գաղտնիքը:
Վերջին շաբաթներում 23-ամյա ուելսցի վինգերը հիանալի մարզավիճակում է: Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը տարբեր առաջնություններում դարձել է 21 գոլի հեղինակ: Գարեթի այս խաղը օգնեց «Տոտտենհեմին» բարձր տեղ զբաղեցնել Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում, իսկ Եվրոպա լիգայում՝ դուրս գալ քառորդ եզրափակիչ:
Ուոլկերը խոստովանել է, որ մարզումների ժամանակ հաճախ է խաղում Բեյլի դեմ:
-Ի՞նչում է կայանում գաղտնիքը և ի՞նչպես կանգնեցնել Բեյլին: Կարծում եմ՝ ես բացահայտել եմ նրան, սակայն ոչ մեկի չեմ ասի, քանի որ ցանկանում եմ, որ նա շարունակի հաջող հանդես գալ «Տոտտենհեմում»:
Մարզումների ժամանակ շատ հաճախ խաղում եմ նրա դեմ: Հավանաբար ես ամենից շատ եմ նրա դեմ խաղացել:
Մեկ նա է հաղթում մեր դիմակայությունում, մեկ՝ ես: Կարող եմ ասել, որ դա 50/50 է: Ինչպես որ ես գիտեմ նրա գաղտնիքը, այնպես էլ նա գիտի՝ ինչպես հաղթել ինձ,- The Sun-ին տված հարցազրույցում ասել է Ուոլկերը: