«Տոտտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը խուսափել է լուրջ վնասվածքից, որը ստացել էր Դանիայի ազգային հավաքականի վերջին խաղում:
Համաձայն նախնական տեղեկությունների, 21-ամյա դանիացու վերականգնման համար կպահանջվեր մի քանի ամիս: Բարեբախտաբար Էրիկսենի մոտ կոտրվածք չկա, ինչը նշանակում է, որ նա կարող է մոտ չորս շաբաթից դաշտ վերադառնալ:
«Բժշկական զննությունից պարզ է դարձել, որ Էրիկսենը Դանիայի հավաքականում վնասել է ոտքի կողային կապանը: Նրա վերադարձը նախատեսվածից շուտ կլինի»,- ասվում է «Տոտտենհեմի» պաշտոնական հաղորդագրության մեջ: