«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն հուսով է, որ իր անձնական կյանքի հետ կապված բացահայտումներն իրեն ավելի ուժեղ կդարձնեն:
Նախորդ ամիս հայտնի դարձավ, որ Պրեմիեր Լիգայում «Կրիստալ Փելեսի» դեմ խաղի նախորդ գիշերը Ժիրուն հյուրանոցի իր համար է հրավիրել մոդել Սելիա Կեյին: Երբ մամուլը հրապարակեց լուսանկարները, Ժիրուն այլևս ոչինչ անել չէր կարող, քան ներողություն խնդրել:
-Այդ պատմության հետ կապված որոշ լուրեր իրական են, որոշները՝ սուտ: Սակայն դա արդեն անցյալում է: Ինչն ինձ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում: Ես հուսով եմ, որ այն, ինչ ինձ հետ կատարվեց, ինձ ավելի ուժեղ կդարձնի:
Այժմ ես ցանկանում եմ ուղղակի մոռանալ դրա մասին և առաջ շարժվել,- ասել է Ժիրուն: Daily Mail