«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոստովանել է, որ ուրախ կլիներ՝ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում իր թիմը հանդիպեր «Արսենալին»:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը 8 մրցաշրջան է անցկացրել «Արսենալում»:
Վերջին տարիներին «Արսենալը» և «Բարսելոնան» հաճախակի են հանդիպում Չեմպիոնների Լիգայում: Օրինակ, 2005/2006 մրցաշրջանի եզրափակչում կամ 2010/2011 մրցաշրջանի 1/8-րդ եզրափակչում: Այդ ժամանակ Սեսկը հանդես էլ գալիս «Արսենալում»:
Սեսկը, ով իր ակումբի հետ դուրս է եկել հաջորդ փուլ, կարող է որպես մրցակից ստանալ «Արսենալին»:
-Կարծում եմ՝ առաջնության այս հատվածում դժվար կլինի խաղալ ցանկացած ակումբի դեմ, սակայն ես ներքին զգացում ունեմ, որ մենք կհանդիպենք «Արսենալին», որին շատ սիրում եմ և հոգով ավելի մոտ եմ,- ասել է Ֆաբրեգասը: Goal