Ինչպես հաղորդում է Punto Pelota պարբերականը, Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն համաձայնվել է տեղափոխվել «Չելսի»:
Սպասվում է, որ կոլումբացին Լոնդոն կտեղափոխվի արդեն այս հունվարին:
Ֆուտբոլիստի համար պայքարում է նաև Մադրիդի «Ռեալը», սակայն ինչպես պարզ է դառնում նա որոշել է միանալ Չեմպիոնների Լիգայի գործող չեմպիոնին:
Երեկ «Ատլետիկոյի» լեգենդ Պաուլո Փուտրեն Ֆալկաոյին խորհուրդ է տվել չտեղափոխվել «Ռեալ», քանի որ այդ քայլը կբարդացնի նրա ընտանիքի կյանքը Մադրիդում: