«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հերքել է Նանիի՝ «Արսենալ» տեղափոխվելու մասին լուրերը:
-Մենք նրան բաց չենք թողնի: Նա դեռ 18 ամսվա պայմանագիր ունի ակումբի հետ: Մենք նրա կարիքը շատ ունենք: Նա տաղանդավոր ֆուտբոլիստ է,- ասել Սէր Ալեքսը:
Տրանսֆերային այդ լուրերը հերքել է նաև «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
-Մենք չենք պատրաստվում գնել որևէ ֆուտբոլիստ «Մանչեսթեր Յունայթեդից»,- ասել է Վենգերը: The Times