«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը հերթական անգամ ցանկություն է հայտնել մնալ «Սթեմֆորդ Բրիջում» և աշխատել թիմի նոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:
Ակտիվորեն խոսվում է, որ «ազնվականները» ցանկանում են ազատվել իսպանացի հարձակվողից, ով բավական բարձր աշխատավարձ է ստանում, սակայն աչքի չի ընկնում արդյունավետությամբ: Խոսվեց նաև Տորրեսի նկատմամբ «Բարսելոնայի» ունեցած հետաքրքրության մասին, սակայն Ֆերնանդոն չի ցանկանում հեռանալ Լոնդոնից:
-Ես կլինեմ առաջինը և կխոստովանեմ, որ ինձնից չափից ավելի շատ էին սպասում: Այժմ Մոուրինյոյի հետ կփորձեմ նոր արդյունքներ գրանցել: Նա պահանջող մարզիչ է, սակայն միշտ ունի հաջողության համար երաշխիքներ: Հավատում եմ, որ նա ինձ հետ կապված պլաններ ունի,- Տորրեսի խոսքերն է մեջբերում The Independent-ը: