• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ֆուլհեմը» վարձակալեց Էմանուել Ֆրիմպոնգին

Էմանուել Ֆրիմպոնգ«Ֆուլհեմը» մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալեց «Արսենալի» կիսապաշտպան Էմանուել Ֆրիմպոնգին:

21-ամյա Ֆրիմպոնգը համարվում է «Արսենալի» սան: Գանայի հավաքականի ֆուտբոլիստը առաջ վարձավճարով հանդես է եկել «Վուլվերհեմպտոնում» և «Չարլթոնում»:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆրիմպոնգը մրցակցությունում զիջում էր Ջեկ Ուիլշերին, Աբու Դիաբիին, Աարոն Ռեմսիին և Թոմաս Ռոսիցկիին: Երիտասարդ Ֆրիմպոնգը դաշտ դուր գալու հնարավորություն չստացավ անգամ Միկել Արտետայի և Ֆրանսիս Կոկլենի բացակայության պարագայում:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլը հետաքրքրված էր «Տոտտենհեմի» կիսապաշտպաններ Թոմ Հադլսթոունի և Ջեյք Լիվերմորի ծառայություններով, սակայն Սանդրոյի վնասվածքից հետո Վիլաշ-Բոաշը հրաժարվեց վաճառել իր կիսապաշտպաններին: