Նորություններ

Անգլիայի գավաթ. «Յունայթեդը» երկրորդ փորձից հաղթեց «Քեմբրիջին» (տեսանյութ)

04.02.2015, 10:37

Man-UtdԱնգլիայի գավաթի 4-րդ փուլում «Մանչեսթեր Յունայթեդը» վերախաղարկված խաղում ընդունել էր Լիգա 2-ը ներկայացնող «Քեմբրիջին»:

 

Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ ոքիով: Այս անգամ մանկունյանցիները վստահ խաղ անցկացրին՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով հյուրերի դարպասը: Լուի վան Գալի թիմից գոլերի հեղինակ դարձան Խուան Մատան, Մարկոս Ռոխոն և Ջեյմս Ուիլսոնը:

 

Ավելացնենք, որ հաջորդ փուլում (1/8-րդ եզրափակիչ) «Յունայթեդը» կհանդիպի «Պրեստոն Նորթ Էնդին», որը երեկ 1-3 հաշվով հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին»:

 

Գոլեր. Մատա՝ 25ր, Ռոխո՝ 32ր, Ուիլսոն՝ 73ր:

Ռեշֆորդը հեղինակեց իր 83-րդ գոլը Մանչեսթերի կազմում

03.02.2021, 01:00

Ռեշֆորդը հեղինակեց իր 83-րդ գոլը Մանչեսթերի կազմում

Մարկուս Ռեշֆորդը գոլերի քանակով Մանչեսթեր Յունայթեդի կազմում անցավ լեգենդար Էրիկ Կոնտանային։ Երիտասարդ անգլիացին Սաութհեմթոնի դեմ խաղում հեղինակեց իր 83-րդ գոլը մանկունյանցիների կազմում բոլոր մրցաշարերում։

կարդալ...

Անգլիայի գավաթ․ 4-րդ փուլ․ Մանչեսթեր Յ․-ը կհանդիպի Լիվերպուլի հետ, Չելսին՝ Լութոնի

24.01.2021, 13:32

Անգլիայի գավաթ․ 4-րդ փուլ․ Մանչեսթեր Յ․-ը կհանդիպի Լիվերպուլի հետ, Չելսին՝ Լութոնի

Անգլիայի գավաթի 4-րդ փուլի խաղարկության շրջանակներում տեղի են ունեցել հետևյալ հանդիպումները․

կարդալ...