Արդեն այս շաբաթ «Տոտտենհեմը» կներկայացնի Մաուրիսիո Պոչետինոյին որպես իր նոր գլխավոր մարզիչ:
Լոնդոնյան ակումբից Թիմ Շերվուդի հեռանալուց հետո այդ պաշտոնում գլխավոր ֆավորտներից մեկը հենց 42-ամյա արգենտինացին էր: Այս ընթացքում «Տոտտենհեմին» հաջողվել է շատ հարցեր համաձայնեցնել Մաուրիսիոյի հետ:
Ինչպես հաղորդում է Goal-ը, Պոչետինոն դեռ մեկ շաբաթ առաջ է համաձայնեցրել իր անձնական պայմանագիրը և Լոնդոնում կվաստակի տարեկան 3 մլն ֆունտ: Այժմ պետք է երկու ակումբները միմյանց հետ համաձայնության գան:
Սպասվում է, որ առաջիկա օրերին «Տոտտենհեմն» արդեն պաշտոնապես կներկայացնի Պոչետինոյին որպես գլխավոր մարզիչ: Սկզբում Դանիել Լևին դիտարկում էր Լուի վան Գալի տարբերակը, սակայն շատ արագ հայտնի դարձավ, որ Հոլանդիայի ազգային հավաքականի մարզիչը կմարզի «Մանչեսթեր Յունայթեդը»: «Տոտտենհեմը» քննարկում էր նաև «Այաքսի» մարզիչ Ֆրանկ դե Բուրի տարբերակը, սակայն վերջնական ընտրությունը կանգնեց Պոչետինոյի վրա: