Բրիտանական առաջատար ֆուտբոլային գործակալը ձերբակալվել է ոստիկանության կողմից և գրավի դիմաց ազատ արձակվել՝ գումար շորթելու փորձ կատարելու համար «Չելսիի» նախկին տնօրեն Մարինա Գրանովսկայայից։
Ըստ The Times-ի՝ ձերբակալությունը կատարվել է անցյալ ամիս։ Այժմ գործակալը, ում անունը չի հաղորդվում, սպասում է հետաքննության ավարտին և մեղադրանք առաջադրելուն։
Դեպքը ինքնին տեղի է ունեցել դեռ մայիսին, երբ Գրանովսկայան վաճառքի էր պատրաստում «Չելսին»։ Մարինան էլեկտրոնային նամակ է ստացել գործակալից, որը պահանջում է անհապաղ վճարել 300,000 ֆունտ ստեռլինգ:
Անցած ամառ լոնդոնյան ակումբից հեռացած Գրանովսկայի այս պահանջը հեղինակավոր գործակալի կողմից արդարացվել է խաղացողի տրանսֆերի մեջ նրա դերով, ում անունը նույնպես հայտնի չէ։
Հավելում ենք, որ գործակալը հրաժարվում է ընդունել իր մեղքը։