«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խնդրանքով դիմել է ակումբի ղեկավարությանը, որպեսզի այս ամռանն իրեն թույլ տան հեռանալ «Սթեմֆորդ Բրիջից»:
«Կապույտներն» արդեն համաձայնեցրել են Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստայի տրանսֆերը, սակայն դրանով չի ավարտվում հարձակման գիծն ուժեղացնելու հետ կապված նրանց աշխատանքները: «Ազնվականները» հետաքրքրվում են Էսեկիել Լավեսիի, Մարիո Մանջուկիչի և Դիդիե Դրոգբայի ծառայություններով:
-Չէ որ դուք գիտեք «Չելսիին», նրանք ամեն տարի նոր հարձակվող են գնում: Երբ նախորդ մրցաշրջանում տեսա Սամուել Էտո՚Օյին և Դեմբա Բային, ինքս ինձ ասեցի. «Օհօ՜, ի՞նչ է տեղի ունենալու այստեղ»:
Սակայն խնդիր չկա: Շատ ակումբներ են հետաքրքրվում իմ ծառայություններով: Ես պետք է լավ խաղամ աշխարհի առաջնությունում: Դա կարևոր է այն բոլոր ֆուտբոլիստների համար, ում տրանսֆերներով հետաքրքրվում են: «Չելսին» գիտի իմ կարծիքը,- ասել է Լուկակուն: The Telegraph