• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոուրինյոն իր վերարկուն հանձնել է «Չելսիի» թանգարանին

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր հայտնի վերարկուն փոխանցել է լոնդոնյան ակումբի թանգարան:

Մուգ մոխրագույն վերարկուն պորտուգալացի մասնագետի անփոխարինելի ատրիբուն է եղել «Սթեմֆորդ Բրիջում» աշխատելու առաջին շրջանի ընթացքում:

Սակայն ժամանակները փոխվում են, և այժմ Մոուրինյոն նախընտրում է այլ կերպ հագնվել: Այդ պատճառով էլ նրա հայտնի վերարկուն իր պատվավոր տեղը կզբաղեցնի «Սթեմֆորդ Բրիջում» գտնվող թանգարանում:

-Հիմա այն «Չելսիի» թանգարանում է: Չեմ կարծում, որ անցյալի իրերի մասին հիշելը լավ բան է: Ես բազմիցս եմ այդպես վարվել վերարկուների և ժամացույցների հետ, որոնք կրել եմ նախորդ մրցաշրջաններում:

Եթե սա վերջն է, ապա վերջն է: Մենք սպասում ենք նոր մրցաշրջանին և նոր նախագծեր ենք մշակում: Այդ պատճառով էլ վերարկուն նույնը չի լինի, դա հաստատ,- «Չելսիի» պաշտոնական պարբերականի հետ հարցազրույցում հայտնել է Մոուրինյոն: