Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի նախավերջին խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր Դորտմունդի «Բորուսիային»։
Անգլիայում թիմերի առաջին խաղն ավարտվել էր լոնդոնյան ակումբի վստահ հաղթանակով (3-1)։ Այս խաղում առաջինը հաջողության հասան գերմանական ակումբի ֆուտբոլիստները։ 31-րդ րոպեին գեղեցիկ խաղարկումից հետո իր թիմին առաջ մղեց Պիեր Էմերիկ Օբամեյանգը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկին Դելե Ալիի փոխանցումից հետո Հարի Քեյնը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 76-րդ րոպեին Սոն Հին Մինը խփեց «Տոտտենհեմի» հաղթական գոլը։ Գոլային փոխանցումը նորից կատարեց Դելե Ալին։
Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը 13 միավորով առաջինն է H խմբում։ Մադրիդի Ռեալն ունի 10 միավոր։
Գոլեր․ Օբամեյանգ՝ 31ր, Քեյն՝ 49ր, Սոն՝ 76ր։