• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռեթքլիֆը ցանկանում է կառուցել «Հյուսիսի Ուեմբլին»

Սէր Ջիմ Ռեթքլիֆը ցանկանում է, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդն» ունենա այնպիսի մարզադաշտ, որը կարող է համեմատվել «Ուեմբլիի» 90,000 տեղանոց մարզադաշտի հետ:

Սպասվում է, որ փետրվարի վերջում Ռեթքլիֆը պաշտոնապես կդառնա «Յունայթեդի» համասեփականատեր: Սէր Ջիմը կստանձնի ակումբի ֆուտբոլային գործունեությունը, ինչպես նաև կստանձնի ակումբի ենթակառուցվածքների կառավարումը:

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Ռեթքլիֆը կտրականապես դեմ է, որ «Յունայթեդը» փոխի գրանցումը, ուստի սէր Ջիմը պետք է ընտրություն կատարի Օլդ Թրաֆորդը վերակառուցելու և գոյություն ունեցող մարզադաշտի տեղում նոր մարզադաշտ կառուցելու միջև:

«Նա զգում է, որ ակումբին անհրաժեշտ է մի ստադիոն, որը կհամարվի արվեստի գործ: Մենք կարծում ենք, որ երկիրը զգում է Հյուսիսի Ուեմբլի ունենալու կարիքը»։

Այս պահին Օլդ Թրաֆորդը կարող է հյուրընկալել 74 հազար հանդիսականի։ Վերակառուցման դեպքում ակումբը պետք է ներդնի առնվազն 800 մլն ֆունտ, մինչդեռ նոր մարզադաշտի կառուցումը գնահատվում է 1,5-2 մլրդ ֆունտ։

«Սատանաները» հույս ունեն ֆինանսավորում ստանալ տեղական իշխանություններից նման լայնածավալ ծրագիր իրականացնելու համար: Պաշտոնյաների հետ բանակցություններն արդեն ընթանում են։

Հետաքրքիր փաստեր