• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբին վան Պերսի. «Ցանկանում ենք դուբլ ձևակերպել այս մրցաշրջանում»

Ռոբին վան ՊերսիԱնգլիայի գավաթի քառորդ եզրափակչի վերախաղարկումից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին խոսել է թիմի նպատակների մասին:

-Ցանկանում ենք դուբլ ձևակերպել, և Պրեմիեր Լիգայում մենք արդեն լավ քայլ ենք կատարել: Սակայն մեզ պետք է հաջողության հասնել երկու առաջնություններում էլ: Այնպես որ, այժմ ամբողջ ուշադրությունը սևեռված է «Չելսիի» հետ խաղի վրա: Լուրջ հանդիպում է լինելու, սակայն ես համոզված եմ, որ մենք կկարողանանք լավ խաղալ «Սթեմֆորդ Բրիջում» և հասնել անհրաժեշտ արդյունքի:

Արդեն 9 տարի է անցել այն ժամանակվանից, երբ «Յունայթեդը» հաղթել է Անգլիայի գավաթում: Շատ կարևոր առաջնություն է մեզ համար: Լավ հնարավորություն ունենք հասնելու կիսաեզրափակիչ, որտեղ կմրցենք «Սիթիի» հետ: Չեմ ցանկանում շատ առաջ գնալ, սակայն եթե մենք հաղթենք «Չելսիին» և «Սիթիին», ապա հաստատ կնվաճենք այս տիտղոսը,- հայտնել է վան Պերսին:

«Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև կայանալիք հանդիպումը կայանալու է այսօր ժամը 15.30-ին: