mnatany.am

Նորություններ

«Սաութհեմպտոն» 2-3 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

20.09.2015, 20:55

MuՊրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 16-րդ հորիզոնականում գտնվող«Սաութհեմպտոնին»։

 

Լուի վան Գալի սաները կամային հաղթանակ տարան «Սեյնթ Մերիս» մարզադաշտում։ Գոլ բաց թողնելուց հետո «կարմիր սատանաները» երեք գնդակ ուղարկեցին Մարտեն Ստեկելենգուրգի պաշտպանած դարպասը։ Դաշտի տերերից հաշիվը բացեց Գրացիանո Պելեն, ով խաղավարտից 4 րոպե առաջ դարձավ դուբլի հեղինակ։ Հյուրերից էլ բարձր մակարդակով հանդես եկավ երիտասարդ Անտոնի Մարսյալը, ով ևս երկու գոլով աչքի ընկավ։ Մեկ անգամ էլ գոլի հեղինակ դարձավ Խուան Մատան։

 

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը»՝ վաստակած 13 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական։

 

Գոլեր․ Պելե՝ 13ր, 86ր, Մարսյալ՝ 34ր, 50ր, Մատա՝ 68ր։

Տաղանդ, աշխատասիորություն, էգո։ Ինչպե՞ս ղեկավարել Ռոնալդուին

19.09.2021, 16:36

Տաղանդ, աշխատասիորություն, էգո։ Ինչպե՞ս ղեկավարել Ռոնալդուին

«Մանչեսթեր Յունայթեդի» հաջողության ամենակարևոր գրավակններից է, թե ինչպես կկառուցի ու ինչպիսին կլինի Սուլշերի և Ռոնալդուի հարաբերությունը։

կարդալ...

«Մանչեսթեր Սիթի» 5-0 «Արսենալ» (տեսանյութ)

28.08.2021, 17:31

«Մանչեսթեր Սիթի» 5-0 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի կենտրոնական խաղերից առաջինում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր հետնապահներից «Արսենալին»։

կարդալ...