• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ադնան Յանուզայն իր ապագան կապում է «Յունայթեդի» հետ

Ադնան Յանուզայ«Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ կիսապաշտպան Ադնան Յանուզայը պատրաստակամություն է հայտնել նոր պայմանագիր ստորագրել «մանկունյանցիների» հետ:

«Սանդերլենդի» դեմ խաղում 18-ամյա Յանուզայն իր դուբլով մեծ ուշադրության արժանացավ: Միաժամանակ վտանգի տակ դրվեց Ադնանի ապագան «Յունայթեդում»: Խոսվում էր, որ նա կարող է կրկնել Պոլ Պոգբայի ուղին, ով իր ժամանակին համաձայնության չեկավ ակումբի հետ և ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով տեղափոխվեց «Յուվենտուս»:

-Ես երջանիկ եմ «Մանչեսթեր Յունայթեդում» և ցանկանում եմ ցույց տալ իմ լավագույն խաղը: Ես ցանկանում եմ օգնել ակումբին հաղթել Պրեմիեր Լիգան: Իսկ ինչ վերաբերվում է հավաքականի ընտրությանն, ապա հայրս կորոշի, թե որ հավաքականում հանդես գամ,- կոսովոյական KTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Յանուզայը: