• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ազարը չի պատրաստվում տեղափոխվել ՊՍԺ

Էդեն Ազար«Չելսիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Էդեն Ազարը հայտնել է, որ իրեն չեն հետաքրքրում ՊՍԺ տեղափոխվելու մասին խոսակցությունները:

23-ամյա բելգիացին ընթացիկ մրցաշրջանում փայլուն ֆուտբոլ է ցուցադրում՝ միայն Պրեմիեր Լիգայում դառնալով 12 գոլի հեղինակ: Վերջին շրջանում շատ է խոսվում, որ ամռանն Ազարը կդառնա «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր տրանսֆերային նպատակը: Ֆրանսիական ակումբի պաշտպան Տիագո Սիլվան օրեր առաջ հայտնեց, որ ուրախ կլինի, եթե Ազարը տեղափոխվի Փարիզ:

-Հաճելի է իմանալ, որ ՊՍԺ-ն հետաքրքրվում է քեզնով: Սակայն դա ինձ չի անհանգստացնում: Ես երբեք չեմ մտածել «Չելսիից» հեռանալու մասին: Ես լավ գիտեմ, թե ինչ եմ ուզում: Ոչ ոք չի կարող փոխել իմ տրամադրվածությունը: Իմ նպատակն է, «Չելսիում» դառնալ լավագույն ֆուտբոլիստը,- Ազարի խոսքերն է մեջբերում L’Equipe-ն: