• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ալան Մակգրեգորը կտեղափոխվի «Հալլ Սիթի»

Ալան ՄաքգրեգորՊրեմիեր Լիգայի նորեկ «Հալլ Սիթին» մոտ է «Բեշիկթաշի» և Շոտլանդիայի հավաքականի դարպասապահ Ալան Մակգրեգորին ձեռք բերելուն: Գործարքը կարժենա 1.8 մլն ֆունտ:

Ինչպես հայտնի է, «Հալլը» «Լասթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելին ձեռք բերելու համար երեք առաջարկ արեց, սակայն երեք անգամ էլ մերժում ստացավ: «Վագրերի» համար բավական թանկ էր «Ֆուլհեմի» դարպասապահ Դևիդ Ստոկդեյլը:

Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Հալլը» որոշեց կանգնել 31-ամյա Մակգրեգորի թեկնածության վրա, ով անցած ամառ «Գլազգո Ռեյնջերսից» ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով տեղափոխվեց թուրքական ակումբ:

«Բեշիկթաշի» հետ պայմանագրի լրանալուն մնացել է 1 տարի: Սպասվում է, որ օրվա ընթացքում գործարքն ավարտին կհասնի: