«Չելսիի» դեմ տարած 3:2 հաշվով հաղթանակից հետո «Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն իր հիացմունքն է հայտնել թիմի նորեկ Մուսա Սիսոկոյի հանդեպ, ում դուբլը հաղթանակ պարգևեց «կաչաղակներին»:
23-ամյա Սիսոկան մեկն է այն նորեկներից, ովքեր ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում համալրեցին Պրադյուի թիմը: Ալանը հենց առաջին խաղում դաշտ դուրս բերեց ֆրանսիացիներին: «Աստոն Վիլլայի» հետ խաղում Սիսոկոն արդյունավետ փոխանցում կատարեց:
Իսկ շաբաթ օրը Մուսան ավելի արդյունավետ գործեց՝ դառնալով դուբլի հեղինակ:
-Մուսան ուղղակի փայլում էր դաշտում: Նա հաստատեց այն ամենը, ինչ գիտեի իր մասին: Նրա խաղը ամեն ինչ ասում է:
Առաջին անգամ նրան տեսա 1 տարի առաջ և հասկացա, որ կարող է լինել մեզնից մեկը: Մենք որոշել էինք նրան ձեռք բերել ամռանը, սակայն իրավիճակը ստիպեց արագացնել գործընթացը,- Պարդյուի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: