• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անգլիայի գավաթը վերանորոգման կարիք է ունեցել

Անգլիայի գավաթՄեկ տարի «Չելսիի» տրամադրության տակ լինելուց հետո Անգլիայի գավաթը վերականգնման կարիք է ունեցել՝ 80 աշխատանքային ժամ և գրեթե 3000 ֆունտի ծախս:

Արդեն այս շաբաթ օրը տիտղոսը, որը 132 տարեկան է, կունենա նոր սեփականատեր: Գավաթի համար մրցելու են «Մանչեսթեր Սիթին» և «Ուիգանը»:

Վաղը կայանալիք խաղից առաջ Ֆուտբոլի ասոցացիան ստիպված էր վերանորոգել Անգլիայի գավաթը, որը լրջորեն վնասվել էր «Չելսիում» եղած ժամանակ:

-Այն ամբողջովին վնասված էր: Շատ մարդիկ էին ցանկացել իրենց հետքը թողնել այդ գավաթի վրա: Արծաթն այնպիսի մետաղ է, որը կարող է հեշտությամբ ծռվել և ճաքել, եթե խփես: Բարեբախտաբար, վնասված մասերը վերականգնել ենք:

Այս տարի անհրաժեշտ եղավ մոտ 70-80 ժամ ռեստավրացիոն աշխատանքի համար այն դեպքում, երբ սովորաբար 38 ժամը բավականացնում է Գավաթը նորմալ տեսքի բերելու համար: Արդեն 17 տարի վերանորոգում եմ Անգլիայի գավաթը: Այս անգամ այն ամենաշատն էր վնասված,- հայտնել է ռեստավրատոր Քևին Ուիլյամսը Daily Mirror-ին տված հարցազրույցի ժամանակ: