• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անդերսոնը չի պատրաստվում հեռանալ «Յունայթեդից»

Անդերսոն«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդրեսոնը հայտնել է, որ չի մտածում ակումբից հեռանալու մասին:

Շաբաթներ առաջ բրիտանական թերթերը գրեցին, որ «Յունայթեդը» պատրաստվում է բաժանվել Անդերսոնից: Իսկ մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ բրազիլիացի կիսապաշտպանին ցանկանում է վարձակալել «Ֆուլհեմը», որի մարզչական շտաբում այժմ աշխատում է Ռենե Մալեստինը, ով ամռանն էր հեռացել «Յունայթեդից»:

-Ես ոչինչ չեմ կարող ասել այլ ակումբների հետաքրքրության մասին: Ես «Մանչեսթեր Յունայթեդում» եմ և շարունակում եմ լինել «Յունայթեդի» ֆուտբոլիստ:

Ես չեմ մտածում հեռանալու մասին: Մտածում եմ միայն այն մասին, թե ինչպես կարող եմ օգնել ակումբին, իմ խաղընկերներին և ինչպես ցուցադրեմ իմ լավագույն խաղը: Ես սիրում եմ այս ակումբը և երկրպագուներին,- Անդերսոնի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը: