• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Աստոն Վիլլայի» նոր տրանսֆերային ռեկորդը

«Աստոն Վիլլան» թարմացրել է իր տրանսֆերային ռեկորդը՝ ձեռք բերելով Լևերկուզենի «Բայերի» և Ֆրանսիայի հավաքականի եզրային հարձակվող Մուսա Դիաբիին:

Դիաբին երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Վիլլայի» հետ և արդեն միացել է ԱՄՆ-ում շրջագայող իր նոր թիմակիցներին։

24 ամյա ֆրանսիացու տրանսֆերը գնահատվում է 60 միլիոն եվրո (51,9 միլիոն ֆունտ ստերլինգ), որից 10 միլիոն եվրոն (8,7 միլիոն եվրո)՝ բոնուսների տեսքով:

Դիաբիի ձեռքբերումը դարձավ «Վիլլայի» պատմության ամենաթանկը՝ գերազանցելով Էմիլիանո Բուենդիայի տեղափոխության արժեքը «Նորվիչից»:

Դիաբին հանդես է գալիս Լևերկուզենի «Բայերում» 2019 թվականից «ՊՍԺ»-ից տեղափոխվելուց հետո: Այդ ընթացքում Մուսան լևերկուզենյան ակումբի կազմում անցկացրած 173 խաղում դարձել է 49 գոլի և 48 գոլային փոխանցման հեղինակ։

Դիաբին իր նորամուտն իր երկրի ազգային հավաքականում նշել է 2021 թվականին և մինչ օրս անցկացրել է 10 հանդիպում։

Դիաբին, ում փորձում էին ձեռք բերել Եվրոպական տարբեր գրանդ-ակումբներ, այս ամառ Ունայ Էմերիի թիմի երրորդ նորեկն է՝ պաշտպան Պաու Տորեսից և կիսապաշտպան Յուրի Տիլեմանսից հետո:

The Guardian-ը նշում է, որ Դիաբին ի սկզբանե Էմերիի հիմնական նպատակն էր հարձակողական խաղացողների մեջ: Ունայը նկատել է Մուսային, երբ նա մարզում էր «ՊՍԺ»-ն։