«Աստոն Վիլլան» 8 մլն ֆունտ գին է սահմանել հարձակվող Դարեն Բենթի համար: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:
Ակնհայտ է, որ երիտասարդ դանիացի հարձակվող Նիկլաս Հելենիուսին ձեռք բերելուց հետո բիրմինգհեմյան ակումբում վերջնականապես որոշել են ազատվել Բենթից, ով ամբողջ մրցաշրջանի ընթացքում պահեստայինների նստարանին է նստել և չի ստացել գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտի վստահությունը:
29-ամյա հարձակվողին ցանկանում են ձեռք բերել «Նյուքասլը», «Ֆուլհեմը» և Պրեմիեր Լիգայի նորեկ «Հալլ Սիթին»: Սակայն «Վիլլան» մտադիր չէ փոքր գումարի դիմաց հրաժարվել Դարենից և ցանկանում է գոնե կիսով չափ ստանալ այն գումարի կեսը, որը վճարել «Սանդերլենդին»` Դարենին ձեռք բերելու համար:
Միևնույն ժամանակ, Daily Mirror-ը պնդում է, որ Բենթը չի ցանկանում կորցնել աշխատավարձը, որն իր ներկայիս ակումբում կազմում է տարեկան 3 մլն ֆունտ: Փորձառու հարձակվողի պահանջները հնարավոր է ևս մեկ խանգարող հանգամանք լինեն այլ ակումբ տեղափոխվելու համար: