• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» «Վեստ Բրոմվիչի» հետ կխաղա առանց Սանյաի, Կոսելնիի, Ուոլկոտի և Պոդոլսկու

Սանյա և ՈւոլկոտՊրեմիեր Լիգայի հաջորդ տուրում «Արսենալին» վնասվածքի պատճառով չեն կարողանա օգնել հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ:

Չեմպիոնների Լիգայի նախորդ տուրում «Արսենալը» «Օլիմպիակոսի» դեմ խաղաց պահեստային կազմով: Սակայն դա չօգնեց Վենգերին: Շատ ֆուտբոլիստներ այդպես էլ չեն լուծել իրենց առողջական խնդիրները:

Ընթացիկ մրցաշրջանը Վենգերի 16 տարվա մարզչական գործունեության մեջ ամենաանհաջողն է: Թիմը այժմ զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը և կիրակի կնդունի 5-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոոմվիչին»:

Սակայն մի քանի ֆուտբոլիստներ չեն կարող օգնել իրենց թիմին:Վենգերը դեռ չի կարող օգտագործել Բակարի Սանյաին, Լորան Կոնսելնիին, Թեո Ուոլկոտին, Լուկաս Պոդոլսկիին, ինչպես նաև Անդրե Սանտոսին և Աբու Դիաբիին:

Հիշեցնենք, որ «Արսենալը» վերջին երկու խաղերում պարտություն է կրել. Պրեմիեր Լիգայում՝ «Սուոնսիից»՝ 0:2, իսկ Չեմպիոնների Լիգայում՝ «Օլիպիակոսից»՝ 2:1:

Հետաքրքիր փաստեր