• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» (անոնս)

Arsenal-MuՊրեմիեր լիգայի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր միմյանց կհանդիպեն 2-րդ հորիզոնականում գտնվող «Արսենալը» և գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը»:

Մրցաշարային աղյուսակում այս երկու ակումբներին չի կարելի անմիջական մրցակիցներ համարել, քանի որ միմյանց միջև տարբերությունը 14 միավոր է:

Հաշվի առնելով «Չելսիի» երեկվա սայթաքումը «Հոթորնս» մարզադաշտում՝ հաղթանակն «Արսենալին» դուրս կբերի առաջին հորիզոնական: Սակայն «զինագործները» որոշակի խնդիրներ ունեն պաշտպանությունում, որը երևաց «Լիվերպուլի» դեմ նախորդ տուրի խաղում (5:1): Արսեն Վենգերի սաները 20 րոպեի ընթացքում 4 գոլ բաց թողեցին:

Ինչ վերաբերվում է «կարմիր սատանաներին», ապա նախորդ տուրը կարելի է ձախողված համարել նաև նրանց համար: «Մանկունյանցիները» սեփական հարկի տակ չկարողացան առավելության հասնել «Ֆուլհեմի» նկատմաբ (2:2):

Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 217 անգամ և առավելությունը մանչեսթերյան ակումբի կողմն է, որը հաղթել է միմյանց միջև անցկացված խաղերից 92-ում: 47 անգամ գրանցվել է ոչ ոքի և 78 խաղում ուժեղ են գտնվել լոնդոնցիները:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 23:45-ին:

Մեր կանխատեսումը՝ 2:1: