• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգերը խոստովանել է, որ վտանգել է Ուիլշերի առողջությունը

Ջեկ Ուիլշեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ ռիսկի է դիմել՝ խաղացնելով կիսապաշտպան Ջեկ Ուիլշերին շաբաթ օրը կայացած «Նորվիչի» հետ խաղում:

Շաբաթ օրը «զինագործները» հաղթեցին «Նորվիչին» 3:1 հաշվով և բարձրացան մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական: Ուիլշերը, մինչ այդ բաց թողնելով մի քանի շաբաթ կոճի վնասվածքի պատճառով, մեկնարկային կազմում էր:

-Ուիլշերը տքնաջան աշխատել է: Նա ամբողջ ծանրաբեռնվածությամբ մարզվում էր: Նա և Ուոլկոտը սկսել էին լիարժեք մարզվել միայն այս շաբաթ: Մենք կարծում էինք, որ նա ի վիճակի է խաղալ մեկ ժամ:

Ես չէի շտապի այս հարցում, եթե շարքում լիներ Ռոսիցկին: Չէի ցանկանում վերակառուցել թիմը, այդ իսկ պատճառով դաշտ հանեցի Ուիլշերին,- հայտնել է Վենգերը: ESPN

Հետաքրքիր փաստեր