• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Բարսելոնան» հնարավոր է Տորրեսի համար 17 մլն ֆունտ առաջարկի

Ֆերնանդո ՏորրեսԿատալոնական Sport  պարբերականը պնդում է, որ «Բարսելոնան» կարող է 17 մլն ֆունտ առաջարկել «Չելսիի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորրեսի համար:

Տորրեսի ապագան «Չելսիում»` Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ, մեծ կասկածի տակ է: Իրավիճակն ավելի բարդ կլինի Ֆերնանդոյի համար, եթե «կապույտներին» հաջողվի ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Էդիսոն Կավանիին  կամ «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն:

Sport-ը Տորրեսին անվանում է ֆուտբոլիստ, ով 20-25 գոլ է երաշխավորում մրցաշրջանի համար: Աղբյուրը ենթադրում է, որ Ֆերնանդոն իր տեղը կունենա ակումբում, չնայած Լիոնել Մեսսիի և Նեյմարի ներկայությանը:

Նշենք, որ ներկա պահին 29-ամյա Տորրեսը գտնվում է Իսպանիայի հավաքականի տրամադրության տակ, որը մասնակցում է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը, և դեռևս հնարավորություն չի ունեցել անձամբ խոսելու Մոուրինյոյի հետ:

Հետաքրքիր փաստեր