• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել Ֆաբրեգասին

Սեսկ ՖաբրեգասԻնչպես հաղորդում է The Guardian-ը, «Բարսելոնան» պատրաստ է Սեսկ Ֆաբրեգասին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին», քանի որ ֆինանսական որոշակի խնդիրներ ունի:

Գաղտնիք չէ, որ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի տրանսֆերային գլխավոր նպատակն է դարձել կատալոնցիների 26-ամյա կիսապաշտպանը: Տարբեր աղբյուրների տվյալներով, «Յունայթեդը» Սեսկի համար 25 մլն ֆունտ է առաջարկել:

Եվ չնայած դեռ հայտնի չէ «Բարսելոնայի» պաշտոնական պատասխանը, գործարքը միանգամայն հավանական է համարվում: Տիտո Վիլանովային թիմը ուժեղացնելու համար ֆինանսական միջոցներ է հարկավոր և նա կարող է այդ խնդիրը լուծել Ֆաբրեգասի վաճառքով:

The Guardian-ը մեջբերում է կատալոնական ակումբին մոտ կանգնած աղբյուրին. «Բարսելոնան» պատրաստ է վաճառել Սեսկին, քանի որ նրանց գումար է պետք»: