• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բեյլը պատրաստվում է «Տոտտենհեմում» նվազագույնը մեկ մրցաշրջան էլ խաղալ

Գարեթ Բեյլ«Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլը պատրաստվում է լոնդոնյան ակումբում խաղալ նվազագույնը մեկ մրցաշրջան էլ:

Վերջին շաբաթներում 23-ամյա ուելսցին խելահեղ ֆուտբոլ է ցուցադրում, ինչը միայն ավելացնում է նրա տեղափոխության մասին լուրերը: Խոսվում է, որ մրցաշրջանի ավարտին Բեյլի համար կպայքարեն իսպանական երկու գրանդներ՝ «Բարսելոնան» և «Ռեալը»:

Սակայն, ինչպես հաղորդվում է, Բեյլին ակումբում պահելու «Տոտտենհեմի» շանսերը շատ բարձր են: Դրան կնպաստի նաև Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիրը, որին շատ մոտ է Անդրե Վիլաշ-Բոաշի թիմը:

Բեյլը  2009, 2010թ և 2011 թվականներին երկարաձգել է պայմանագիրը «Տոտտենհեմի» հետ: Սպասվում է, որ այս ամռանը լոնդոնյան ակումբի սեփականատեր Դանիել Լևին ուելսցուն նոր՝ ավելի բարձր աշխատավարձով պայամանագիր կառաջարկի:

-Այս պահին Բեյլը ցանկանում է մնալ «Տոտտենհեմում»: Չեմպիոնների Լիգայի ուղեգիրը կարող է որոշիչ լինել:

Նա ցանկանում է իրեն փորձեն այլ առաջնություններում: Բոլորին հայտնի է, որ նրանով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Բեյլը ընդամենը 23 տարեկան է և շատ երջանիկ է «Տոտտենհեմում»,- հաղորդում է Goal պարբերականը: