• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բենիտեսը իր համար նոր ակումբ է փնտրում

Ռաֆայել Բենիտես«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոստովանել է, որ արդեն սկսել է իր համար նոր ակումբ փնտրել և որ ցանկանում է մնալ Անգլիայում:

«Չելսիի» երկրպագուները, մեղմ ասած, այնքան էլ լավ չընդունեցին «Լիվերպուլի» նախկին մարզչի տեղափոխությունը «Սթեմֆորդ Բրիջ», ում գլխավորությամբ «ազնվականները» նվաճեցին Չեմպիոնների Լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր, իսկ Եվրոպա Լիգայում հասել են եզրափակիչ:

-Իմ գործակալները արդեն աշխատում են այդ ուղղությամբ: Իմ գործը խաղերի մասին մտածելն է, իսկ մնացածը գործակալներինն է: Պրեմիեր Լիգան ֆանտաստիկ առաջնություն է, իմ ընտանիքը դեռ ապրում է Անգլիայում և ավելի լավ կլինի, եթե երբեք չհեռանամ այստեղից: Ես ոչ մի խնդիր չունեմ իսպանական, իտալական և ֆրանսիական առաջնությունների հետ:

Մինչ «Չելսին» ես գրեթե 2 տարի հանգստացա, դրա համար ցանկանում եմ նորից աշխատել,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: