• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Բերնլին» համալրվեց ևս մեկ ֆուտբոլիստով

«Բերնլին» պայմանագիր է կնքել «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Աարոն Ռեմսիի հետ: Գործարքը գնահատվում է 14 միլիոն ֆունտ ստերլինգ:

20 ամյա Ռեմսիի պայմանագիրը «Բարնլիի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։ Այս տրանսֆերով Թըրֆ Մուրը ներկայացնող ակումբը այս ամառվա ընթացքում համալրվեց 11֊րդ ֆուտբոլիստով։

Ռեմսին 12 տարի անցկացրեց «Վիլլայում»՝ առաջին թիմի կազմում իր նորամուտը նշելով 2021 թվականի օգոստոսին։ Աարոնին հաջողվեց վարձավճարով խաղալ «Չելտենհեմում», «Նորվիչում» և «Միդլսբրոյում»:

Հատկանշական է, որ Աարոնը «Վիլլայի» կիսապաշտպան Ջեքոբ Ռեմսիի կրտսեր եղբայրն է, ով աստիճանաբար ինքնահաստատվում է որպես Ունայ Էմերիի թիմի կարևոր խաղացող:

Աարոնն ու Ջեքոբն ունեն ևս մեկ եղբայր՝ 16 ամյա Քոուլը, ով այժմ «Վիլլայի» ակադեմիայում է։

Հետաքրքիր փաստեր