• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Բորուսիան» սկզբունքային համաձայնության է եկել «Յունայթեդի» հետ

Դորտմունդի «Բորուսիան» սկզբունքային համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվողին մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալելու վերաբերյալ։

Ըստ The Independent-ի, դորտմունդցիները կվճարեն վարձավճարը և կվճարեն նաև Սանչոյի աշխատավարձի մի մասը, որը, ըստ լուրերի, կկազմի շաբաթական մինչև 350 հազար ֆունտ:

«Բորուսիան» այս օրերին ձմեռային հավաք է անցկացնում Մարբելայում։ Սպասվում է, որ Սանչոն կմեկնի հարավային Իսպանիա, երբ երկու ակումբները վարձավճարի մանրամասները վերջնական տեսքի հասցնեն բերել:

Այսպիսով, Սանչոն կվերադառնա այն ակումբ, որը 2021 թվականին նրան վաճառեց «Յունայթեդին» 73 միլիոն ֆունտով, և որտեղ նա խաղաց իր կարիերայի լավագույն ֆուտբոլը՝ 137 խաղում դառնալով 50 գոլի հեղինակ:

23 ամյա անգլիացին կդառնա «Յունայթեդի» երրորդ կորուստը հունվարին՝ պաշտպան Սերխիո Ռեգիլիոնից հետո, ում վարձակալությունը վաղաժամկետ ավարտվեց, և կիսապաշտպան Դոնի Վան Դե Բեկից հետո, ով վարձավճարով ուղարկվել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»: