Երեքշաբթի օրը տեղի ունեցավ Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղը: Միմյանց հետ մրցեցին «Բրեդֆորդը» և «Աստոն Վիլլան»: Թիմերի առաջին խաղը ավարտվել էր «Բրեդֆորդի» 3:1 հաշվով հաղթանակով:
Եզրափակիչ անցնելու համար Պոլ Լամբերտի սաները պետք է հաղթեին 2 գնդակի առավելությամբ, սակայն անել դա, նրանց չհաջողվեց:
Խաղի 24-րդ րոպեին Կրիստիան Բենտեկը առաջ մղեց «Վիլլացիներին»՝ հաշիվը դարձնելով՝ 1:0, իսկ ընդհանուր հակամարտությանը՝ 3:2: Երկրորդ խաղակեսի սկզբում հյուրեին հաջովեց հավասարեցնել հաշիվը՝ 1:1 (4:2): «Աստոն Վիլլան» խաղավարտին ևս մի գնդակ խփեց, սակայն դուրս մնաց պայքարից: «Բրեդֆորդը» ընդհանուր հակամարտությունում հաղթելով 4:3 հաշվով անցավ գավաթի եզրափակիչ:
Գոլեր. Բենտեկ՝ 24ր, Խենսոն՝ 55ր, Վեյման՝ 87ր